ԱՄՆ-ն ցավակցել է Թուրքիային
Թուրքիայու ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների կապակցությամբ։ Դեսպանը նշել է, որ խորապես վշտացած են, որ հարձակումների պատճառով մահացել են անմեղ երեխաներ ու ուսուցիչ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Միացյալ Նահանգները խորապես վշտացած է Շանլըուրֆայի և Քահրամանմարաշի դպրոցների վրա զինված հարձակումներից։ Այս հարձակումների հետևանքով զոհվել են անմեղ աշակերտներ և մեկ ուսուցիչ և կան շատ վիրավորներ։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ և լիարժեք ապաքինում։ Մեր մտքերը թուրք ժողովրդի հետ են, ովքեր սգում են այս անիմաստ բռնարարքների հետևանքների համար»,- նշվում է հայտարարության մեջ։



