Թրամփը հայտարարել է՝ իրեն չի հետաքրքրում, թե երբ Իրանը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ իրեն չի հետաքրքրում, թե երբ Իրանը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ:

«Ինձ համար միևնույն է՝ նրանք կվերադառնան, թե ոչ, – պատասխանել է նա, – Եթե նրանք չվերադառնան, ինձ համար ընդունելի կլինի»։

Թրամփն ասել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած բանակցությունների ժամանակ Իրանը հայտարարել է, որ առաջ է մղում միջուկային զենքի ստեղծումը։

«Նրանք դեռ ցանկանում են դա, և նրանք դա հստակեցրել են։ Իրանը միջուկային զենք չի ունենա», – նշել է ԱՄՆ նախագահը։

Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Իսլամաբադում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները բնութագրել էր «ինտենսիվ»՝ նշելով, որ դրանց հաջողությունը «կախված է հակառակ կողմի լրջությունից և բարի կամքից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930