Թուրքիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Տեղական ժամանակով ժամը 08:48-ին երկրաշարժ է գրանցվել Անթալիայի նահանգի Դեմրեի շրջանում: Օջախը գտնվել է 16 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում՝ Դեմրեից մոտ 55 կմ հեռավորության վրա: Ցնցումները զգացվել են Անթալիայում և հարակից նահանգներում:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:



