Բաժիններ՝

Դաղստանում ձնահյուսը ծածկել է երկու տուն. ձյան տակ են մնացել մի կին և երեխա

Դաղստանի Շայթլի բնակավայրում ձնահյուսը ծածկել է երկու տուն: Ըստ նախնական տվյալների՝ ձյան տակ են մնացել կին և երեխա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցունտինսկի շրջանի միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայությունը հաղորդում է ստացել Շայթլի բնակավայրում ձնահյուսի տեղի ունենալու մասին: Ըստ նախնական տվյալների՝ ձնազանգվածի տակ են հայտնվել կին և երեխա: Դեպքի վայր են մեկնել Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները»,- հայտնել են տարածաշրջանային գլխավոր վարչությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ վատ եղանակի պատճառով Ռուսաստանի ԱԻՆ օդանավը չի ներգրավվել, սակայն պատրաստ է թռիչքի՝ պայմանների բարելավման դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930