Բաժիններ՝

Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր

Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանում բանակցությունները կարող են տևել երկու-երեք օր։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հնդկաստանում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։

«Նրանք, հավանաբար, բանակցություններ կվարեն երկու-երեք օր, ապա կվերադառնան իրենց երկրներ՝ պաշտոնյաների հետ քննարկումներ անցկացնելու», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Իլահին կարծիք է հայտնել, որ երկշաբաթյա հրադադարը կարող է բավարար չլինել բանակցություններում վերջնական արդյունքի հասնելու համար։

Նրա խոսքով՝ եթե Իսլամաբադում հանդիպմանը համաձայնություն ձեռք բերվի, ապա հրադադարի ժամկետը հարկավոր կլինի երկարաձգել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930