40 միլիոն՝ նույն ՀԿ-ին. ԿԳՄՍՆ-ի և Մատենադարանի տնօրենի «հավատարիմ» գործընկերը

Ազգային ստեղծարար միավորում ՀԿ-ն նորից դրամաշնորհ կստանա ԿԳՄՍ նախարարությունից։ Սա այս հ/կ-ի թվով հինգերորդ դրամաշնորհն է նախարարությունից։

Շուրջ 40 միլիոն դրամով (39 միլիոն 999.600 դրամ կազմակերպությունն ապրիլի 27-ից մայիսի 2-ը Մատենադարանում նորից կանցկացնի «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով միջազգային համաժողովը։

Նկատենք, որ «Ազգային ստեղծարար միավորում» հ/կ-ն, որն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ գոյություն ունի 2006 թվականից, միայն 2022 թվականից է հայտնվել ԿԳՄՍՆ դրամաշնորհների հովանու ներքո՝ ստանալով արդեն 4 դրամաշնորհ:

Ի դեպ, նախորդ տարի դրամաշնորհի չափը կազմել էր 40 միլիոն դրամ, 2024 թ.՝ 49 միլիոն դրամ․ նպատակը դարձյալ նույն սեմինարն է եղել։

Կարդացեք նաև

Մամուլում հրապարակումներ են եղել «Ազգային ստեղծարար» հ/կ-ի և ԿԳՄՍ նախկին փոխնախարար, ապա Մատենադարանի տնօրենի պաշտոնը ստանձնած Արա Խզմալյանի հետ փոխկապակցվածության մասին։

Հիշեցնենք՝ Խզմալյանը 2019 թվականից ԿԳՄՍ փոխնախարարն էր, իսկ 2023 թվականի հուլիսից՝ Մատենադարանի տնօրենը։

Բայց սրանք միակ հանձնառությունները չեն, որ դրվել են երիտասարդ ու ժրաջան Խզմալյանի ուսերին. 2025 թվականի ապրիլին հայտնի դարձավ նոր Հանրային խորհրդի կազմավորման մասին։

Փաշինյանը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։

«Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված»,- նշվել էր հայտարարության մեջ։

Ահա այսպես սկսվեց Խզմալյանի նոր առաքելությունը, նա, օրինակ, սկսեց Փաշինյանի ու Փաշինյանի ստեղծած խորհրդի հետ գնալ ու արձանագրել այն, ինչ չեն արձանագրում մարդիկ, որոնք, ասենք, Կիրանցի պատը չեն համարում խաղաղության խորհրդանիշ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930