Թրամփը չի կարողանա դուրս գալ ՆԱՏՕ-ից. Իտալիայի պաշտպանության նախարար

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա դուրս գալ ՆԱՏՕ-ից, բայց կարող է որոշում կայացնել զորքերը Եվրոպայից դուրս բերելու մասին։

«Ես այդպես չեմ կարծում, և նա չի կարողանա դա անել (դուրս գալ ՆԱՏՕ-ից, խմբ.): Նրան անհրաժեշտ կլինի Կոնգրեսի քվեարկությունը, և ես կասկածում եմ, որ Կոնգրեսը կողմ կլինի: Դրա փոխարեն նա կարող է որոշել զորքերը դուրս բերել Եվրոպայից: Իսկ դա կթուլացնի մեզ, կդարձնի մեզ պակաս պաշտպանված: Մենք ներկայումս անկարող ենք միասին գործել և փոխարինել նրանց»,- ասել է Կրոսետտոն Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930