Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի առաջնությունում
Արթուր Դավթյանը Կահիրեում դարձել է սպորտային մարմնամարզության 2026 թվականի Աշխարհի գավաթի հաղթող:
Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն հայ մարզիկը հենացատկում 14.666 արդյունքով գրավել է առաջին տեղը:
Երկրորդ հորիզոնականը 14.083 միավորով զբաղեցրել է Ասան Սալիմովը (Ղազախստան), երրորդ տեղում 14.016 միավորով. Յոնաս Դանեկն է (Չեխիա)։
Այսպիսով, Հայաստանը Կահիրեում ընթացող Աշխարհի գավաթի փուլն ավարտեց երեք մեդալով՝ 2 ոսկի և 1 արծաթ: Ավելի վաղ Համլետ Մանուկյանը նժույգթափերում ոսկի էր նվաճել, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթ՝ օղակների վրա:



