Թուրքիայում երիտասարդների 52%-ը գործազուրկ է

Թուրքական «Habitat Association» կազմակերպությունը հրապարակել է 2025-ին Թուրքիայի երիտասարդների բարեկեցության վերաբերյալ զեկույցը։ Նշվում է, որ երիտասարադների 54%-ը գոհ է կյանքից, իսկ 45%-ը լավատես է տրամարդված ապագայի հանդեպ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աշխատող երիտասարդների շրջանում գոհունակության մակարդակը 58% է, իսկ ուսանողների շրջանում՝ 55 %, աշխատանք փնտրողների շրջանում այս մակարդակը  կազմում է 27%։

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում երիտասարդների 52%-ը գործազուրկ է։ Լրիվ դրույքով աշխատողների տոկոսը կազմում է 44%, իսկ կես դրույքով աշխատողներինը՝ 4%։ Նշվում է, որ չաշխատելու հիմնական պատճառներն են ուսանող լինելը և աշխատանք չգտնելը։ Երիտասարդների 72%-ը կարծում է, որ աշխատանք փնտրելու դեպքում հեշտությամբ չի կարողանա գտնել այն: Ամենամեծ խոչընդոտներն են անբավարար աշխատանքային հնարավորությունները, կապերի բացակայությունը և ցածր աշխատավարձը:

Երիտասարդների շրջանում ձեռնարկատեր դառնալու ցանկությունը ևս զգալիորեն նվազել է։ Սեփական բիզնես սկսելու ցանկությունը, որը 2017-ին կազմում էր 63%, 2025ին նվազել է՝ հասնելով 36%-ի։ Վերջին երկու տարիների ընթացքում նվազումը կազմում է 17%։

Դրա հիմնական պատճառներն են տնտեսական անորոշությունը, եկամտի անվտանգության բացակայությունը և ֆինանսավորման հասանելիության խնդիրները, որոնք ազդում են, որ եիտասարդները դիմեն ռիսկի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930