Լուկաշենկոն պատմել է, թե ինչ խորհուրդ է տվել Թրամփին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է անել Իրանում այն, ինչը Լուկաշենկոն խորհուրդ էր տվել ամերիկացիների հետ վերջին բանակցությունների ժամանակ՝ թողնել Իսրայելին կռվել Իրանի դեմ, ապա հեռանալ, հաղորդում է «Белта» լրատվական գործակալությունը։

«Կեցցեն ամերիկացիները: Նրանք սկսեցին անել այն, ինչ ես խորհուրդ տվեցի Թրամփին անել մեր վերջին բանակցությունների ժամանակ։ Այսօր կարող եմ ձեզ ասել։ Իսրայելցիները եկան նրա մոտ… կոչ արեցին նրան կռվել Իրանի դեմ։ Նա գնաց։ Ի՞նչ անել հիմա։ Ես նրանց ասում եմ. «Իսրայելը ուզում էր կռվել Իրանի դեմ, թող կռվեն։ Թող կռվեն։ Ինչո՞ւ եք միջամտում։ Դուք այնտեղ կթաղեք ձեր ժողովրդին»,- ասել է Բելառուսի պետության ղեկավարը Մինսկում նոր պոլիկլինիկայի բացման ժամանակ, մեջբերում է РИА Новости-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930