Շատ ուղիղ տեքստով ասաց՝ Ղարաբաղը տվել եմ, որովհետև Դու ես տվել ինձանից առաջ. Միհրան Հակոբյան
Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը գրում է. «ՌԴ նախագահի դիմաց նստած չէր Հայաստանի ղեկավարը, նստած էր Էրդողանի ու Ալիևի վեցնոցը: Շատ ուղիղ տեքստով ասաց՝ Ղարաբաղը տվել եմ, որովհետև Դու ես տվել ինձանից առաջ: Հիմա էլ Ղարաբաղի հարցը փակում եմ, որ ոտքդ կտրեմ Կովկասից…
Այսպիսով, ցարերի 300 տարվա արած-դրածը «լավրովյան պանծալի դիվանագիտությունը» ջուրը նետեց: Այս խեղկատակին 2018-ին գուրգուրելու, իսկ 2021-ին վերարտադրելու թթու ջուրը Մոսկվան դեռ շատ երկար է խմելու, իսկ վիճակը շտկելու համար մեծ գին է վճարելու, շատ մեծ գին, եթե, իհարկե, կարողանա…»:



