Պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտրվի, որ Իրաքը ներքաշվի տարածաշրջանում հակամարտության մեջ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Х սոցցանցում հայտնել է, որ զրուցել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։
«Ես հաստատեցի իմ աջակցությունը Դահուքի իրենց տան վրա այդ հանցախմբի անընդունելի հարձակումից հետո։ Այդ միջադեպը վկայում է իրաքյան հաստատությունների վրա հարձակումների թեժացման մասին, այնպիսին, ինչպիսին հարձակումն էր, որը կատարվեց անցած շաբաթ, որի հետեւանքով զոհվեց Փեշմերգայի 6 մարտիկ։ Այդ պատճառով ես իմ ցավակցություններն եմ հայտնել եւ իմ զորակցությունը նախագահ Նեչիրվան Բարզանիին»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնն ընդգծել է, որ Իրաքի կառավարությունը Քուրդիստանի շրջանակում պետք է աշխատի տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ։
«Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտրվի, որ Իրաքը ներքաշվի այդ անկարգությունների մեջ։ Ֆրանսիան մնում է իրաքցիների բարեկամը»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անօդաչուն գրոհել է Բարզանիի տունը։ Իրաքի իշխանությունները սկսել են միջադեպի հետաքննությունը։



