Ակնկալում ենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացում․ Անտոնիու Կոշտան՝ ՀՀ-ԵՄ սպասվելիք գագաթնաժողովի մասին

Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և Բրյուսելն ակնկալում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Նա հիշեցրել է, որ Երևանում մայիսի 4-5-ը կանցկացվի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։

«Ես անհամբեր սպասում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և մենք ակնկալում ենք այս հարաբերությունների խորացում»,-գրել է ԵՄ խորհրդի նախագահը։

Նա մատնանշել է, որ Հայաստանին ու Եվրամիությանը միավորում են ընդհանուր արժեքները և միջազգային իրավունքի ու կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031