Իրավապահները չեն կարող անպատասխանատու հայտարարություններ անել. Արշակ սրբազանը՝ ԱԱԾ տնօրենի մասին

Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ կազմալուծվել. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Եկեղեցին երկու հազար տարվա հաստատություն է, մեր ազգային ինքնության առանցքը։ Իմ խորին համոզմունքն այն է, որ երկու հազար տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ կազմալուծվել»,- նշեց Սրբազան Հայրը։

Սրբազանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ այս գործողությունների խորքում։

Լրագրողները Սրբազան Հորից հետաքրքրվեցին՝ ո՞վ կարող էր տարածել իրեն վերագրվող տեսանյութը՝ Սրբազան Հայրն արձագանքեց. «Գիտեք, այնտեղ ավելի շատ խանդոտ կնոջ ձեռագիր է երևում, քան, ասենք, տարբեր մարդկանց»։

Սրբազանից լրագրողները ճշտեցին՝ կարո՞ղ է «խանդոտ կինը» հոգևորական լինել՝ Արշակ Սրբազանն արձագանքեց. «Ես չգիտեմ, պահի տակ էքսպրոմտ բան ասացի»։

Նա նշեց, ո իր մոտ ծիծաղ է հարուցում իրեն վերագրվող թմրամիջոցի կորել-չկորելու թեման։

«Պատկերացրեք՝ 2018 թվականին քրեական գործ է հարուցվել, դա քննվել է, հետո կարճվել է, հետո 2025 թվականին վերստին բացվում է, այն ժամանակ ինձ հարցաքննել էին, այն ժամանակ որպես վկա էի, հետո մեկ էլ հանկարծ պարզվեց, որ մեղադրյալը ես եմ»,- դատական այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան Հայրը։

Արշակ Սրբազանն այս ամենը կապում է եկեղեցու դեմ արշավի հետ։

Սրբազանը ցավում է եկեղեցու դեմ արշավին միացած տիրադավների համար, նրանց հետ ճանապարհ է անցել ու իր մղձավանջային երազներում անգամ չէր պատկերացնի, որ կհայտնվեին այսպիսի վիճակում։

«Համոզված եմ, որ իրենք էլ իրենց համար նման ապագա չէին կարող կանխագուշակել»,- ընդգծեց Արշակ Սրբազանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031