Մեզ սպանդանոց է տարել ՀԱՊԿ-ը. Այո, ես իրենց ասում եմ՝ «փախածներ». Նիկոլ Փաշինյանը նյարդայնացավ
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում:
«30 տարի մարդկանց պահել են անորոշությունների մեջ՝ չստեղծելով նորմալ կրթական համակարգ և այդպես շարունակ: Իրենք Ղարաբաղին լու՞րջ են վերաբերվել, ոչ, լուրջ չեն վերաբերվել, ես 2018 թվականին հարց եմ տվել, թե քանի՞ հոգի է Ղարաբաղից պետական միջոցներով թոփ համալսարաններում կրթություն ստացել ու հետ եկել, մատների վրա կարելի է հաշվել, այն էլ որոշակի անձնական կապերով՝ թոփ ընտանիքների թոփ ներկայացուցիչներ:
Գեներալների մասին խոսելիս ես ասել եմ, որ վախկոտ դավաճաններն ու փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ»,- նշել է նա:



