Խնդիրն արցախցիները չեն․ թիրախnւմ կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը. Աբրահամյան

Իշխանությունը, քաղաքական առաջնահերթություններից ելնելով, այս փուլում թիրախավորում է արցախցիներին, իսկ մեկ այլ փուլում կարող է հարձակման ենթարկել նաև ՀՀ տարբեր մարզերում ապրողներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դա կախված է նրանից, թե ինչ է ենթադրում ռեժիմի նեղկուսակցական օրակարգը, ինչ պահանջներ են դրվում Բաքվից և Անկարայից, և քաղաքական հաշվարկի տեսանկյունից դա ինչ կտա իշխանությանը։

Խնդիրն այստեղ արցախցիները չեն․ ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031