Ո՞ր երկրներն ունեն հիպերձայնային հրթիռներ
Հրապարակվել է հիպերձայնային հրթիռներ ունեցող երկրների ցանկը։ Հիպերձայնային հրթիռները ռազմարդյունաբերության մեջ բնութագրվում են որպես «խաղ փոխող»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դրանք նվազագույնի են հասցնում ռադարի կողմից հայտնաբերվելու ռիսկը և կարող են փոխել ուղղությունը թիրախին վերջնական մոտենալիս, շատ երկրների կողմից համարվում են ռազմավարական զսպման հիմնական տարր: Ստորև ներկայացված են այն երկրների ցանկը, որոնք ունեն կամ մշակում են հիպերձայնային հրթիռներ։
Բրազիլիան ունի «RATO-14X.» 15 տոննա քաշով հրթիռային համակարգ. որը մշակման փուլում է: Այն նախատեսված է 30կմ բարձրության հասնելու համար։ Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի հրթիռային հնարավորություններին հակազդելու համար մշակել է հիպերձայնային հրթիռային նախագիծը, որը հիմնված է scramjet շարժիչի տեխնոլոգիայի վրա։ Ճապոնիան կղզիների պաշտպանության համար մշակում է HVGP (Hyper Velocity Gliding Projectile) հիպերձայնային հրթիռ։ Ցանկում ներառված են նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ն, որոնք ևս ունեն հիպերձայնային հրթիռներ։
Հյուսիսային Կորեան ունի «Hwasong» հրթիռային համակարգը, որն առաջին անգամ փորձարկվել է 2021-ի սեպտեմբերին և, ըստ որոշ տեղեկությունների, հագեցած է հիպերձայնային թռչող սարքով։ Հնդկաստանը Ռուսաստանի հետ համատեղ մշակել է
«Shaurya, BrahMos-II» հիպերձայնային հրթիռը։ Ցանկում ներառված է նաև Իրանը, որն ունի հիպերձայնային բալիստիկ հրթիռ, որն էլ ունի 1400 կմ թռիչքի հեռահարություն։
Թուրքիան ևս ներառված է այս ցանկում և ունի տեղական արտադրության հիպերձայնային հիթիռ։ «Tayfun Block-4.»-ը ունի 7 տոննա քաշ, իսկ հեռահարությունը հասնում է 500-800 կիլոմտերի։



