Իրանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանը
Իրանն առաջարկում է թույլատրել նավթի տեղափոխումը Հորմուզի նեղուցով, բայց միայն այն դեպքում, եթե նավթի դիմաց վճարումը կատարվի չինական յուանով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Թեհրանը մտադիր է այս քայլին դիմել Հորմուզի նեղուցով նավթային լցանավերի հոսքի կարգավորման վերաբերյալ նոր ծրագրի ֆոնին։ Հիմա միջազգային շուկաներում նավթի առևտուրն ամբողջությամբ իրականացվում է դոլարով։
Բացառություն է միայն ռուսական նավթը, որը վաճառվում է ռուբլով կամ յուանով։
Տարիներ շարունակ Պեկինը փորձում էր նավթի գնումները կազմակերպել յուանով, հատկապես երբ խոսքը վերաբերում էր Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությանը։ Այնուամենայնիվ, դոլարը շարունակում է համաշխարհային պահուստային արժույթը մնալ։



