Ուժեղ հանձնառություն կա խորացնելու Եվրոպական Միության հետ կապերը, մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը. Եվրոպական խորհրդարանի նախագահ

Շատ ուժեղ հանձնառություն կա խորացնելու Եվրոպական Միության հետ կապերը, մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը խորհրդարանների միջև: Այս մասին Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Մեր պարագայում կա քաղաքական, անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը: Հայաստանի հետ մեր հարաբերությունները էապես ավելացել են, մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնառությանը համահունչ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, ահա թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այստեղ:

Սա առաջին քայլն է մեր մանդատի շրջանակում: Մի քանի ամիս առաջ մենք որոշումն կայացրեցինք Մոլդովայում գրասենյակ բացել, որը պետք է ամբողջ արևելյան գործընկերության տարածաշրջանով զբաղվի, այդ թվում նաև Հայաստանը ընդգրկի»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031