Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները խախտում են միջազգային օրենքը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած պատերազմը խախտում են միջազգային իրավունքը։ Ինչպես հաղորդում է AP գործակալությունը, այս մասին Մելոնին խոսել է երկրի խորհրդարանում։
Մելոնին խոսել է լայն միջազգային ճգնաժամի մասին, «որտեղ սպառնալիքները դառնում են ավելի ու ավելի սարսափելի, իսկ միջազգային իրավունքի սահմաններից դուրս միակողմանի միջամտությունները բազմապատկվում են»։ Նրա խոսքով՝ «ամերիկյան և իսրայելական միջամտությունն իրանական ռեժիմի դեմ» պետք է ընկալվի որպես այդ ավելի լայն ճգնաժամի մի մաս։
Նա հայտարարել է նաև, որ միջազգային հանրությունը «չի կարող թույլ տալ, որ այաթոլլաների ռեժիմի տիրապետության տակ միջուկային զենք լինի»։
Մելոնին հայտնել է նաև, որ Իտալիան չի պատրաստվում ներքաշվել այս պատերազմի մեջ։



