Լարսում սահմանափակումներ են գործում
Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ կցորդների և կիսակցորդների երթևեկությունն արգելված է Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում։
«Ձյան առատ տեղումների պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 93 կմ -107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ժամանակավորապես արգելված է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է»,- նշված է հաղորդագրության մեջ։



