Բաժիններ՝

Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանին լարվածության սրումը հանգեցրել է շուրջ 20 000 ընտանիքի տեղահանման

Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանին մարտական գործողությունների ակտիվացումը, ինչպես նաև Իրանի շուրջ ճգնաժամի հետ կապված էսկալացումը հանգեցրել են Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վատթարացման։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ):

«Պակիստանի հետ շուրջ 2400-կիլոմետրանոց սահմանին բախումները հանգեցրել են մոտավորապես 20 000 ընտանիքի տեղահանման Աֆղանստանի արևելյան, հարավարևելյան և հարավային շրջաններ», – ասվում է ՄԱԿ-ի կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ցամաքից և օդից հարվածների են ենթարկվել Աֆղանստանի մի շարք նահանգների ավելի քան 30 շրջաններ։ Այդ նահանգներում ՊՀԾ-ն ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել սոցիալական աջակցության միջոցառումները, դպրոցական սննդի ծրագրերը և բնակչության համար կենսապահովման նախագծերը։

Միևնույն ժամանակ, Աֆղանստանի արևմուտքում՝ Իրանի հետ սահմանին, սպասվում է Իրանից վերադարձողների թվի աճ՝ հաշվի առնելով ամերիկա-իսրայելական հարվածներն Իրանին և Թեհրանի պատասխան ռազմական գործողությունները։

ՊՀԾ-ն նախազգուշացնում է, որ կազմակերպության արտակարգ գործողությունների ֆինանսավորման համար հատկացված միջոցները կսպառվեն մինչև 2026 թվականի ապրիլ, ինչի պատճառով միլիոնավոր մարդիկ կզրկվեն աջակցությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031