Բաժիններ՝

Ինքնասպան է եղել ՌԴ նախկին սենատոր Ումար Ջաբրայիլովը

Գործարար և ռուս նախկին սենատոր Ումար Ջաբրաիլովը ինքնասպան է եղել Մոսկվայում, հայտնում են ՌՏ-ն և ՌԷՆ ՏՎ-ն՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ Նրա մահվան մասին լուրը հաստատել է ՌԲԿ-ի աղբյուրը։

Իրավապահ մարմիններում գտնվող ՌԲԿ-ի աղբյուրի տեղեկություններով՝ Ջաբրաիլովը գտնվել է 1-ին Տվերսկայա-Յամսկայա փողոցի 2Ա հասցեում գտնվող բնակարանում՝ «Վեսպեր» բնակելի համալիրում։ Գործարարին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա հետագայում մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «Լյուգեր» ատրճանակ։

2004-2009 թվականներին Ջաբրաիլովը եղել է Չեչնիայից ընտրված սենատոր, ինչպես նաև Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի տեղակալ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ռուսական պատվիրակության անդամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս