Հայկ Սարգսյանի շահերից չի բխում ՔՊ-ի ներսի քննարկման հանրայնացումը, հատկապես կոռուպցիոն. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել, որին հետևել են իրավական գործընթացներ։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջին շրջանում պատգամավորի կողմից կուսակցության հասցեին հնչեցված դժգոհություններին։

Նա նշեց, որ Սարգսյանի հարցը մի քանի անգամ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստերի ժամանակ։

«Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։

ՔՊ վարչության նիստի ժամանակ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, որին հետևել են իրավական գործընթացներ։

Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու։ Սա պետք է պարզ լինի բոլորի համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս