Հայաստանի ֆուտբոլի ընտրանին մարտին ընկերական խաղ կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին 2026 թվականի առաջին պաշտոնական ընկերական խաղը կանցկացնի սեփական հարկի տակ:
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային ընտրանու հետ:
Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին:
