Մեր երկրին նոր ղեկավար է պետք, նոր ազգանուն, նոր ձեռագիր. Նարեկ Կարապետյան

«Ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է, պետք է իշխանափոխություն լինի։ Նոր ուժով պետք է ձևավորել նոր իշխանություն»,- Հանրային Հեռուստատեսության «Հարցազրույցներ» հաղորդաշարին հյուրընկալվելիս Պետրոս Ղազարյանին ասաց «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ նշելով որ նոր ղեկավար դիտարկում են Սամվել Կարապետյանին։։

Նրա կարծիքով՝ Հայաստանում պետք է համերաշխության ծրագիր բերել, քանի որ այսօր հասարակությունը բևեռացված է։

Պատասխանելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին՝ Կարապետյանն ասաց. «Մենք տարածաշրջանում պետք է հասնենք խաղաղ համակեցության։ Չպետք է թույլ տանք հարևան երկրներին վտանգ ներկայացնեն Հայաստանի համար՝ ադրբեջանական արհեստական համայնք ձևավորելով։ Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ՝ երաշխավորված ուժերի կողմից…Խաղաղության հասնելը մեր համար մեկ նպատակն է, մեզ պետք է ուժեղ ղեկավար։ Առանց նրա չենք ունենա երաշխավոր»։

Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ Հայաստանի տնտեսության մեջ արդյունաբերության մասը Փաշինյանի իշխանության ժամանակ 9-10 %-ով իջել է, այժմ պատմական մինիմալի վրա է։

«Մեր երկրի այս պահի հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Մեզ պետք է տնտեսական գիտելիքներով ղեկավար։ Տնտեսության մեջ արդյունաբերության մասը նվազում է։Մեր երկրին նոր ղեկավար է պետք, նոր ազգանուն, նոր ձեռագիր»,- ասաց Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031