Հայաստանը հայտնվեց անհուսալիների ԱՄՆ ցուցակում. Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ԱՄՆ – ում հրապարակվել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները զրկվում են ներգաղթի իրավունքից: Դրանք որակված են որպես շատ աղքատ և անհուսալի, որտեղից եկածները կարող են բեռ դառնալ ԱՄՆ բյուջեի համար:
Ցուցակում նաև Հայաստանն է, որի հետ 2024 թ. վերջերին կնքվեց ռազմավարական համագործակցության մասին ինչ որ փասթաթուղթ, որը մեծ ոգևորությամբ և մեկնաբանվում էր հայաստանյան արևմտամետ լրատվամիջոցներում: Այժմ անհասկանալի է, թե ինչպես ռազմավարական գործնկեր պետությունը հայտնվեց անհուսալիների ցուցակում»:
