Բաժիններ՝

Վճռաբեկ դատարանը մերժել է Գոռ Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. նա կմնա կալանքի տակ

Օրեր անց Արմավիրի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում կվերսկսվի նախորդ տարվա ապրիլին Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված, այնուհետև օրեր անց հիվանդանոցում մահացած 22-ամյա Պարգև Հակոբյանի գործով դատական նիստը:

Գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի գործին միացվել է նաև նրա եղբոր գործը, երկուսն էլ այս պահին քրեակատարողական հիմնարկում են։

Դեռևս նախորդ ամիս գրել էինք, որ Գոռ Առաքելյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որպեսզի իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի, բանտային կալանքը փոխարինվի տնային կալանքով։

Պարգև Հակոբյանի մայրը՝ Աիդա Գրիգորյանը, դեռ նախորդ ամիս մեզ հետ զրույցում իր զայրույթն էր արտահայտել այս միջնորդության դեմ, նշելով, թե, ով է տեսել, որ հետաքննությունը չավարտած, վկաների հարցաքննման փուլում միջնորդություն ներկայացնեն, որպեսզի մեղադրյալին բանտից հանեն ու տանեն տնային կալանքի»։

Կարդացեք նաև

Այսօր 168.am հետ զրույցում Աիդա Գրիգորյանը փոխանցեց, որ դատարանը մերժել է այս միջնորդությունը՝ մեղադրյալ Գոռ Առաքելյանը կշարունակի մնալ բանտային կալանքի տակ։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2024 թվականի ապրիլի 23-ին, Էջմիածնում։

Ողբերգական ավարտով այս միջադեպի պատճառը եղել էր այն, որ երիտասարդի մեքենան ջրափոսով անցնելիս ջուրը լցվել էր կողքին կանգնած մեքենայի վրա, որի պատուհանը բաց էր եղել… վեճ էր առաջացել, երիտասարդին խմբակային դաժան ծեծի էին ենթարկել, որի պատճառով վերջինս հիվանդանոցում մայիսին մահացել է։

Տեսանյութեր

Լրահոս