Դուք մեղավոր չեք, ժողովո՛ւրդ ջան. մեղավորն իշխանություններն են. Արթուր Միքայելյան

Հայաստանում ընտանիքների 60%-ը դժվարանում է վճարել կոմունալները. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Արթուր Միքայելյանը։

«Սա հարյուր հազարավոր ընտանիքների իրական կյանքն է։

Մարդն աշխատում է, բայց չգիտի աշխատավարձով ջեռուցի տունը, սնունդ գնի, թե դեղորայք։

Դուք մեղավոր չեք, ժողովո՛ւրդ ջան։ Մեղավորն իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն։

Ուժեղ Հայաստանում ձեր կյանքի որակը փոխվելու է՝ սա միանշանակ»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031