Բաժիններ՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ընդհանուր 40 մլն դրամ արժողությամբ 2 մեքենա կստանա

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2024 թ. արտադրության երկու տրանսպորտային միջոց՝ ընդհանուր 40 մլն դրամ արժողությամբ (յուրաքանչյուրը` 20 մլն դրամ), հետ կվերցվի կոմիտեից և կփոխանցվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։

Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կիրականացվի այս տրանսպորտային միջոցների հանձնում-ընդունում` պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի միջոցների հաշվին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս