Մեկնարկեցին Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց 2026 թվականի առաջնությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մրցաշարի անդրանիկ տուրում ոչ-ոքի ավարտվեց միայն Սոնա Կրկյաշարյան – Անգելինա Միրաքյան պարտիան: Հաղթանակ տոնեցին Աննա Խաչատրյանը, Անահիտ Մկրտչյանը, Անի Ավետիսյանը, Աստղիկ Հակոբյանը:

Տղամարդկանց մրցաշարի մեկնարկում միավորը կիսեցին Արամ Հակոբյան-Կարեն Գրիգորյան ու Մանուէլ Պետրոսյան-Զավեն Անդրիասյան զույգերը: Հաղթանակի հասան Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանն ու Արթուր Դավթյանը:
Առաջնությունների երկրորդ տուրերը կկայանան հունվարի 14-ին:

