Ուկրաինան ԵԱՀԿ արտակարգ նիստ է նախաձեռնում Ռուսաստանի հարվածների պատճառով

Ուկրաինայի նախաձեռնությամբ հունվարի 15-ին ԵԱՀԿ-ում կկայանա արտակարգ նիստ, որի ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի կողմից իրականացվող հարվածները և ԱՄՆ-ի ղեկավարությամբ խաղաղ ջանքերի անտեսումը. հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։Նախարարի խոսքով՝ նիստի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն Ուկրաինայի դեմ շարունակվող ռազմական գործողությունները և դրանց հետևանքները տարածաշրջանային ու եվրոպական անվտանգության համար:

«Ես կոչ եմ անում ԵԱՀԿ-ի մասնակից բոլոր պետություններին գիտակցել սպառնալիքի և մարտահրավերի իրական մասշտաբը, որը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ և ամենաերկար պատերազմը՝ ուղղված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազատության և մարդկային կյանքի հիմնարար հասկացությունների դեմ»,- նշել է Սիբիհան։

Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքով՝ ԵԱՀԿ հարթակը պետք է օգտագործվի միջազգային հանրության համախմբման և ստեղծված իրավիճակին համարժեք քաղաքական արձագանքի ձևավորման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031