ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանության տակ է գտնվում Ուկրաինայից 4.3 միլիոն փախստական

Եվրոպական վիճակագրական գործակալության՝ Եվրոստատի կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ, ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանության տակ հաշվառված են Ուկրաինայից արտագաղթած 4.3 միլիոն ոչ ԵՄ քաղաքացիներ։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

«2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ, ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանության տակ են գտնվում Ուկրաինայից արտագաղթած 4.33 միլիոն ոչ ԵՄ քաղաքացիներ։ 2025 թվականի հոկտեմբերի վերջի համեմատ այս թիվն աճել է 30,615-ով (+0.7%)»,- նշվում է զեկույցում։

Նշվում է, որ ուկրաինացի փախստականներին ամենից շատ ընդունել են Գերմանիան (1,241 միլիոն մարդ՝ ԵՄ ընդհանուր թվի 28,7%-ը), Լեհաստանը (968,750՝ 22,4%) և Չեխիան (392,670՝ 9,1%)։

Տեսանյութեր

Լրահոս