Դատավոր Շահվերդյանը լսեց-լսեց, ու գործեց վերին պատվերը. Ցինիկությունը սահմաններ չունի. Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Դատարանի դահլիճում հետեւում էի Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդության դատալսմանը։ Մի քանի ժամ շարունակ փաստաբաններ Արսեն Բաբայանը, Ռուբեն Մելիքյանը, նաեւ՝ տղերքը ուղղակի փշրեցին դատախազի թույլիկ փաստարկները։

Թվում էր, որ այլեւս ոչինչ չէր կարող հիմք դառնալ նրանց կալանքը երկարաձգելուն։ Դեռ չեմ խոսում խայտառակ քրգործի մասին։

Թվում էր, թե… բայց միայն թվում էր։ Հայաստանում վաղուց այլեւս քաղաքական հետապնդումների ծավալի ու ցինիկության համար սահմաններն անգծելի են։

Դատավոր Շահվերդյանը լսեց-լսեց, ու գործեց վերին պատվերը։ Ցինիկությունը սահմաններ չունի։

Տոկունություն տղերքին։ Ու ուժ անժամկետ հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031