Լևոն Արոնյանն ամանորյա ուղերձ է հղել և շնորհակալություն հայտնել իրեն աջակցած, վստահած ու ոգեշնչած մարդկանց
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Ամանորը. «Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ, սիրելի՛ բարեկամներ։ Ինչպիսի՜ տարի էր սա։ Լի զգացմունքներով, մարտահրավերներով և հիշողություններով։ Եվ ինչպիսի՜ հիշողություններ. Ազատ ոճի շախմատի մրցաշարերում հաղթանակը շատ պայծառ պահ է իմ շախմատային կարիերայի համար։

Ցանկանում եմ բոլորիդ մաղթել հիանալի տարի և հատուկ շնորհակալություն հայտնել Յան և Հոլի Բյուտներին՝ մեր սիրելի շախմատ խաղում իրենց մեծ տեսլականի և ներդրման համար, Սենթ Լուիսի շախմատային ակումբին՝ իրենց աջակցության և վստահության համար, Ֆաբիանո Կարուանային՝ իմ կարիերան վերակենդանացնելու և իսկական ընկեր լինելու համար, Մագնուս Կարլսենին՝ ինձ ոգեշնչելու և ցույց տալու համար, որ քանի դեռ կա փոքր հնարավորություն, պետք է պայքարել ամբողջ ուժով, Սալեմ Ա.Ռ. Սալեհին՝ նոր կատարելագործման մեթոդներ հայտնաբերելու ուրախությունը կիսելու և ինձ հավատալու համար, երբ քչերն էին հավատում, Ջուդիթ Պոլգարին՝ միշտ այդքան աջակից լինելու համար, ամենաբարի մարդկանց՝ Սագարին և Ամրուտային, և իմ բոլոր ընկերներին, երկրպագուներին և ընտանիքին, և հատկապես իմ կնոջը՝ Անիին, որը ինձ քաջություն և ուժ է տալիս։

Առողջ և օրհնյալ տարի՝ լի հրաշքով և սիրով»:
