Ֆրանսիան սոցցանցերի արգելք կսահմանի՝ մինչև 15 տարեկան երեխաների համար

Ֆրանսիան նոր ուսումնական տարվանից կարգելի սոցիալական ցանցերի օգտագործումը՝ 15 տարին չլրացած անձանց համար, հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը:

«Երկու հոդվածից բաղկացած օրինագիծն ուղղված է 2026 թվականի սեպտեմբերի 1-ից առցանց հարթակների կողմից մինչև 15 տարեկան անչափահասներին սոցիալական ցանցերի ծառայությունների մատուցման արգելքին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ է արգելել 15-16 տարեկանից ցածր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից: Պետության ղեկավարի խոսքով՝ բոլոր սոցցանցերում կներդրվի տարիքի պարտադիր ստուգում: Նշված տարիքից ցածր երեխաների և դեռահասների մուտքը ծառայություններ կարգելվի:

Նոյեմբերին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որով առաջարկվում է սոցիալական ցանցերում գրանցվելու նվազագույն տարիքը սահմանել 16 տարեկանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031