Զելենսկին հեռախոսով զրուցել է Ուիթքոֆի և Քուշների հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսով զրուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների ու նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ. այս մասին Զելենսկին հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

«Այսօր շատ լավ խոսել ենք նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Քննարկել ենք աշխատանքի որոշ էական մանրամասներ։ Կան լավ մտքեր, որոնք կարող են աշխատել հանուն ընդհանուր արդյունքի և շարունակական խաղաղության։ Հուսով եմ, որ այսօրվա մեր սուրբծննդյան պայմանավորվածություններն ու քննարկված մտքերը օգտակար կլինեն»,- գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ևս մեկ անգամ կխոսի Ուիթքոֆի և Քուշների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031