Չեխիայի պաշտպանության նախարարին արգելվել է խոսել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին

Չեխիայի իշխանությունները սահմանափակել են պաշտպանության նորանշանակ նախարար Յարոմիր Զունայի գործունեությունը Կիևին բացահայտ աջակցություն ցուցաբերելուց հետո: Ֆրանսիական Le Monde թերթի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարին գործնականում արգելվել է հրապարակայնորեն մեկնաբանել ուկրաինական հակամարտությունը։

Անցյալ շաբաթ մամուլի ասուլիսում Զունան հայտարարել էր Կիևին զինամթերք մատակարարելու նախաձեռնության հնարավոր ընդլայնման մասին: Le Monde-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունը վրդովմունք է առաջացրել իշխող «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» կուսակցության ներսում, որի մի քանի անդամներ կոչ են արել պաշտպանության նախարարին հետ վերցնել իր հայտարարությունը կամ հրաժարական տալ։

Ավելի ուշ կուսակցության առաջնորդ և խորհրդարանի խոսնակ Տոմիո Օկամուրան հայտարարեց, որ որոշում է կայացվել Զունային զրկել Ուկրաինայի վերաբերյալ իր տեսակետները արտահայտելու իրավունքից: Լրագրողների խոսքով՝ այս հարցն այժմ անձամբ վերահսկում է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031