Իսկ կարո՞ղ է պարզվի, որ ՊԱԿ-ի հետ համագործակցել են նաև այնպիսի մտավորականներ, որոնց անուններով այժմ Երևանում փողոցներ, դպրոցներ կան. Նարեկ Գալստյան

24news.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ի սկզբանե ասեմ, որ այս իշխանության ոչ մի խոսքի չեմ հավատում: Պիղծ մանիպուլյացիաների վարպետները, եթե անգամ վարդ ցանեն, պետք է իմանալ, որ հողն են թունավորում: Բայց մի պահ ընդունենք, թե Եզրաս Սրբազանն իսկապես համագործակցել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ 1986 թ-ին: Իսկ ո՞ր երկրի քաղաքացի է եղել Եզրաս Սրբազանը: Եթե հիշողությունս չի դավաճանում՝ ԽՍՀՄ: Այսինքն, փաստացիորեն կոլաբորանտ իշխանությունները մեղադրում են Սրբազանին ՊԱԿ-ի հետ համագործակցելու մեջ այն դեպքում, երբ ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ այս կամ այն ձևաչափով համագործակցել, շփվել են բազմաթիվ, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ:

Օրինակ՝ Վազգեն Վեհափառը: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ ՊԱԿ-ի հետ համագործակցել են նաև այնպիսի մտավորականներ, որոնց անուններով այժմ Երևանում փողոցներ, դպրոցներ կան: Իսկ Հայաստանում՝ քաղաքներ: Ի՞նչ եք անելու, հետմահու կալանավորելու՞ եք:

Երկրորդ մասը, թե իբր Եզրաս Սրբազանը հիմա էլ գտնվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցության տակ: Հը՜մ, այ քեզ «պոլիտկոռեկտություն», ինչու՞ չեք ասում ուղիղ տեսքով, թե ռուսական: Այսինքն, դուք ուզում եք ասել, որ օրինակ Պոլսի հայոց պատրիարք, իմ կողմից շատ հարգված ու իմ համեստ կարծիքով մեր լավագույն հոգևորականներից Սահակ Պատրիարքը բացարձակապես չի շփվու՞մ թուրքական հատուկ ծառայությունների հետ: Լու՞րջ: Թե թուրքերի հետ կարելի է: Իսկ ձեր սրտի թեկնածու Հովնան տիրադավը չի՞ շփվում ամերիկյան որոշակի հաստատությունների հետ: Հաաաա, ամերիկյանների հետ կարելի է երևի:

Սա զզվելի, քստմնելի, մանիպուլյատիվ թեմա է, որով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Վեհափառին «ռըսի շպիոն» հանելու համար, որ արդարացնի Եկեղեցու դեմ այս խայտառակ պատերազմը: Ահա և վերջ»:

Տեսանյութեր

Լրահոս