Որևէ մեկը տղաների դեմ ցուցմունք չտվեց, չասեց այն, ինչում տղաներին մեղադրում էին Տարոն Չախոյանը, Պետրոս Ղազարյանը ու մի սրտից թույլ քպական դերասանուհի, որ իբր միջադեպից ցնցվել էր. Քրիստինե Վարդանյան
Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հիշում եք հայտնի «պապիկ ծեծողների» դեպքը։ Գիտե՞ք վերջում ինչ եղավ։ Գործը կարճվեց, դատարանում տղաների վրա դրված ծանր հոդվածը, որով հինգ երիտասարդ կալանավորվել էին, փոխվեց։ Որևէ մեկը տղաների դեմ ցուցմունք չտվեց, չասեց այն, ինչում տղաներին մեղադրում էին Տարոն Չախոյանը, Պետրոս Ղազարյանը ու մի սրտից թույլ քպական դերասանուհի, որ իբր միջադեպից ցնցվել էր։
Բայց արդյունքում հինգ երիտասարդ կալանավորվեցին Դիմադրություն շարժման ամենակտիվ փուլում, կալանքի տակ անցկացրեցին 3֊5 ամիս, նրանց մասին ամենասարսափելի նյութերը տարածեցին իշխանավորները ու ոչինչ այդպես էլ ապացուցել չկարողացան»։
Նշենք, որ 2022 թվականի մայիսին՝ ընդդիմության շարժման օրերին, տեղեկություններ էին տարածվել,, թե դեպի Գյումրի ավտոերթի ժամանակ միջադեպ է եղել և մի խումբ երիտասարդներ հարվածել են տարեց տղամարդկանց։ Նշում էին, թե նախաքննության ընթացքում պարզվել է ինչպես երիտասարդների, այնպես էլ տուժած տղամարդկանց ինքնությունը՝ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
