Բժիշկը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

Ուռուցքաբան Սիլվիո Գարատինին նշել է, որ կյանքը երկարացնելու համար անհրաժեշտ է քիչ ուտել։ Նա այս անսպասելի երկարակեցության գործոնը բացահայտել է 20minutos-ին տված հարցազրույցում։

«Ինչպես մեր մեծերն էին ասում, սեղանից պետք է հեռանալ թեթևակի քաղցի զգացումով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի ընդունումը 30 տոկոսով կրճատելը կարող է հանգեցնել կյանքի տևողության 20 տոկոսով ավելացման»,- բացատրել է Գարատինին։

Մասնագետը նաև թվարկել է երկարակեցության այլ գործոններ՝ օրական առնվազն հինգ կիլոմետր արագ քայլել և հավասարակշռված սննդակարգ: Նա պնդում է, որ նույնիսկ 80 տարեկանում կարելի է սկսել առողջ ապրելակերպ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031