Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում կարգավորման նախաձեռնություններին. Էրդողան

Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման դիվանագիտական նախաձեռնություններին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշգաբադում ընթացող Խաղաղության եւ վստահության միջազգային համաժողովում։

«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ պատերազմը մեր հյուսիսային հարեւանների՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կդադարի, որոնց հետ մեզ կապում են վաղեմի հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Մենք պատրաստ ենք կոնկրետ աջակցություն ցուցաբերել դիվանագիտական նախաձեռնություններին՝ ուղղված կրակի դադարեցմանը եւ խաղաղության հաստատմանը, առաջին հերթին՝ Ստամբուլի գործընթացի շրջանակում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031