Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդը» կհեռացնի Ալոնսոյին, եթե կիրակի թիմը չհաղթի «Ալավեսին»

«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը կհեռացնի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, եթե թիմը չկարողանա հաղթել «Ալավեսին» Լա Լիգայի 16-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա կիրակի՝ դեկտեմբերի 14-ին։ Այս մասին հայտնել է The Touchline-ը՝ հղում անելով La Sexta-ի լրագրող Խոսե Սանչեսին:

Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ իսպանացի մարզիչը կհեռացվի Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած 2:1 հաշվով պարտությունից հետո։ Սակայն խաղից հետո լուրեր տարածվեցին, որ դա տեղի չի ունենա։

Ալոնսոն մադրիդյան թիմը գլխավորում է 2025 թվականի ամռանից։ Իսպանիայի առաջնության 16 տուրից հետո «սերուցքայիններն» ունեն 36 միավոր և զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031