Թրամփը և Պուտինը այժմ միասին կգործեն Եվրամիության դեմ. լրատվամիջոցներ
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ընդհանուր շահ ունեն Եվրոպական Միության հարցում. վերածել ԵՄ-ն փոքր երկրների անհամաչափ խմբի՝ այդպիսով վերացնելով տնտեսական մրցակցին։ Ահա թե ինչ է գրում լրագրող Մարկ Չեմպիոնը Bloomberg-ի համար։
«Ամերիկյան ռազմավարության հեղինակները չեն վիճարկի սա։ Պարզապես, ի տարբերություն իրենց նախորդների, նրանք կարծում են, որ Եվրոպական Միության վերաբերյալ Ամերիկայի շահերը այժմ համընկնում են Մոսկվայի շահերի հետ. ավելի լավ է այն լինի փոքր և միջին չափի երկրների անհամաչափ խումբ, որին հնարավոր կլինի շահագործել տնտեսական շահույթի համար»,- նշվում է գործակալության զեկույցում։
«Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի երկրորդ ընդհանուր շահը Եվրոպայում, թերևս, պակաս ակնհայտ է՝ լիբերալ, բազմակարծ առաջնորդների հեռացումը»,- կարծում է հոդվածի հեղինակը։
