1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ տասնամյակներ անց Փաշինյանն Արցախը հանձնելու է Ադրբեջանին. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ տասնամյակներ անց Փաշինյանն Արցախը հանձնելու է Ադրբեջանին։
1991-ի այս օրն Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն անկախ և ազատ Արցախի։
1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «այո» ասեց անկախությանը:
Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին:
Արցախի անկախությանը «այո» է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99 տոկոսը կամ 107. 648 մարդ:
Հայաստանի իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լիներ ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը, բայց Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը։
Ու ոչ միայն հանձնեց, այլ նաեւ իր հանցավոր անգործությամբ նպաստեց Արցախի հայաթափմանը։
Արցախը հանձնել է Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանը ու այս փաստն իրավունք չունի որեւէ մեկը մոռացության տալու»։
