Զելենսկին պետք է հավաքի իրեն և սկսի ընդունել առաջարկները. Թրամփ

«Ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու, դրանք արդեն չափազանց երկար ժամանակ չեն անցկացվել», -Politico–ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Զելենսկին պետք է հավաքի իրեն և սկսի ընդունել առաջարկները, քանի որ նա մարտի դաշտում պարտվում է:

Ավելին, ըստ Թրամփի, վաղուց պարզ էր, որ Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնի:

«Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայի պատերազմում։ Զելենսկին համոզեց «խաբեբա» Ջո Բայդենին իրեն 350 միլիարդ դոլար հատկացնել։ Տեսեք՝ ինչ ստացավ փոխարենը․ երկրի մոտ 25 տոկոսը կորսված է։

Ուկրաինայի պատերազմում առավելությունը Ռուսաստանի կողմն է եղել և մնում է։ Ուկրաինայի պատերազմը «մեծ խնդիր է Եվրոպայի համար, և նրանք այն լավ չեն կառավարում»,- այսպիսի թեզեր է բարձրաձայնել Թրամփը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031