Ոչ ձմեռային անվադողերով երթևեկող վարորդները՝ պարեկների ուշադրության կենտրոնում

Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ ապահովել թե՛ իրենց, թե՛ երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը․ հերթական անգամ հիշեցնում են ՆԳ նախարարությունից։

«Մինչ օրս Պարեկային ծառայությունը 4․044 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 792-ով։

Հիշեցնենք, տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե․

թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է։
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ»,- տեղեկացնում են իրավապահ համակարգից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031