Թուրքիան Եվրոպայում 1-ինն է տարեկան գնաճով
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն անդրադարձել է երկրում տիրող տնտեսական վիճակին և հետզհետե ահագնացող գնաճին (ինֆլյացիա): Վերջինս հայտարարել է, որ Թուրքիան այսօր բարձր գնաճի տեսանկյունից Եվրոպայում 1-ինն է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հոկտեմբերին մեր ինֆլյացիան 2.55 տոկոս է, ինչը աշխարհի 70 երկրի ինֆլյացիայից շատ է: Սխալ չեք լսել. հոկտեմբերին մեր տարեկան ինֆլյացիան աշխարհի 70 երկրի ինֆլյացիայից ավել է: Թուրքիան Եվրոպայում աղքատությամբ 1-ինն է, Եվրոպայում գործազրկությամբ 1-ինն է, Եվրոպայում բարձր տոկոսներով 1-ինն է, իսկ աշխարհում՝ 2-րդը»:
Բացի այդ, վերջինս հավելել է, որ աշխարհում սննդամթերքի ինֆլյացիայի միջինից 7 անգամ ավելի է Թուրքիայում առկա սննդամթերքի գնաճը, իսկ դատավարական գործընթացների նկատմամբ վստահությունը հասարկության շրջանում հասել է շուրջ 20 տոկոսի:
Օզելը քննադատել է իշխանություններին նաև երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ տրամադրվող տվյալների անճշտության համար՝ մեղադրելով վերջիններիս դրանք կեղծելու և իրականության հետ կապ չունեցող ձևով հասարակությանը ներկայացնելու մեջ:
