Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինտելեկտի մակարդակին իջած արևմտյան ստրատեգներն այդպես էլ չհասկացան… ․ Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը գրում է․

«Հավաքականորեն Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինտելեկտի մակարդակին իջած արևմտյան դիվանագիտությունը վստահաբար չի գիտակցում, որ ԵԱՀԿ Մինսի խմբի լուծարումով կորցրեց միակ, կրկնում եմ՝ միակ ստրատեգիական գործիքը, որով մասնակցում էր կովկասյան գործերին:

Որքան էլ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինտելեկտի մակարդակին իջած արևմտյան դիվանագիտությունը սատար կանգնի Ալիևի երևանյան վեցնոցին ու նրա բերանով օրը 10 անգամ կրկնի, թե Արցախի հարցը փակ է, միևնույնն է՝ կոպեկի խելք ունեցող ցանկացած մեկը հասկանում է՝ վեցնոցը հավերժ չէ, իսկ Ղարաբաղի հարցը ոչ միայն փակ չէ, ամեն ինչ դեռ նոր է սկսվելու:

Ավելին, այդ գործընթացում Արևմուտքն այնքան է ներգրավված լինելու, որքան ասենք՝ Լատինական Ամերիկան: Ինչպես ասում են՝ դարձ ի շրջանս յուր… Ոնց 1920-ին շամպայնի խցանի պես Ռուսաստանն ու Թուրքիան Կովկասից դուրս շպրտեցին Արևմուտքին, նույնն էլ հիմա է կատարվում:

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինտելեկտի մակարդակին իջած արևմտյան ստրատեգներն այդպես էլ չհասկացան, որ հայկական Ղարաբաղն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ լուրջ գործոնն էր, որն իրենց քաղաքական ազդեցությունն ու ներկայության հեռանկարը ապահովում էր Կովկասում…»։

Տեսանյութեր

Լրահոս