«Նիկոլը իր ձեռքով փոշիացրեց ևս մի խաղաթուղթ. պարզ, հասկանալի լեզվով գրված է, որ Նիկոլը Արցախյան հիմնահարցի շուրջ ստում էր 7 տարի»

Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան ի էջում գրում է. «Դե ինչ, նիկոլը իր ձեռքով փոշիացրեց ևս մի խաղաթուղթ։ Վերջապես հրապարակեց 2019-ի բանակցային փաստաթուղթը, որտեղ պարզ, հասկանալի լեզվով գրված է, որ նիկոլը Արցախյան հիմնահարցի շուրջ ստում էր 7 տարի։

Ստում էր, երբ ասում էր, որ նախկինում բանակցվել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին։

Ստում էր, երբ ասում էր, որ Արցախը հանձնված էր արդեն մինչև իր գալը։

Ստում էր, երբ ասում էր, որ Շուշին բանակցային սեղանին դրված պահանջ է եղել։

Ստում էր, երբ ասում էր, որ 2019-ին որևէ թուղթ չէր բանակցվում։

Ստում էր, երբ ասում էր, որ պետք է ժողովրդին ներկայացներ իրավիճակը և միասին որոշում կայացվեր։

Ու էսպես երկար կարելի է շարունակել թվարկել։

Իսկ իրականում նիկոլն է Պրահայում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում և դա պատմական փաստ է, ինչի արդյունքում մենք ստացանք նույնիսկ ամենավատ բանակցային փաստաթղթից ավելի սարսափելի իրականություն՝ Արցախ առանց հայերի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031